Բելգիայի ու Նիդերլանդների խորհրդարանները պահանջել են Ադրբեջանից ազատ արձակել գերևարված հայերին

Բաքվում վրդովմունք են հայտնում՝ նախօրեին Բելգիայի ու Նիդերլանդների խորհրդարանների կողմից ընդունված երկու հայանպաստ բանաձևերի կապակցությամբ: Ադրբեջանի արտգործնախարարությունը հանդես է եկել հերթական դիվանագիտական դեմարշով:  Ի՞նչն է վրդովվեցրել Բաքվի դիվանագետներին: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Այսօր առանձին-առանձին Ադրբեջանի արտգործնախարարություն են կանչվել Բելգիայի և Նիդերլանդների դեսպանները և նրանց այսպես կտրուկ բողոք են հայտնել՝ այդ երկրների խորհրդարանների ընդունած բանաձևերի կապակցությամբ: Տարածած պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, թե իբր այդ որոշումներն ուղղված են Ադրբեջանի սուվերենության և տարածքային ամբողջականության դեմ ու նաև խաթարում են Հայաստանի և Ադրբեջանի միջև այժմ շարունակվող խաղաղ գործընթացը: Մասնավորապես՝ նաև ընդգծվում է, թե իբր խորհրդարանների այդ ընդունված որոշումները վկայում են այդ երկրներում,  մեջբերում եմ՝ «Ադրբեջանի դեմ արմատավորված կողմնակալությունը»: Ադրբեջանցի դիվանագետները կոչ են անում մայրաքաղաքներից կոնկրետ ջանքեր գործադրել՝ այդ երկրներում գործող հայկական խմբերին չեզոքացնելու նպատակով»,-ասել է Երկանյանը:

Կոնկրետ ինչի՞ մասին են Բելգիայի ու Նիդերլանդների խորհրդարանների բանաձևերը: Ինչո՞վ է պայմանավորված բելգիացի ու հոլանդացի օրենսդիրների հետաքրքրությունը հայկական թեմաներով:

Մանրամասները՝ ամբողջական տեսանյութում:

Leave a Comment