Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 65 լիբանանցի, ևս 211-ը վիրավորվել է։ Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։
«Ռազմական էսկալացիայի սկզբից ի վեր զոհված քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը հասել է 1953-ի, իսկ վիրավորների թիվը՝ 6303-ի», — ասվում է X-ում տրամադրված նախարարության զեկույցում։
Նշվում է, որ ապրիլի 8-ին Բեյրութի և Լիբանանի այլ քաղաքների իսրայելական ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը 254-ից հասել է 357-ի, իսկ վիրավորներինը՝ 1165-ից՝ 1223-ի։