Երևանում խուզարկություններով հայտնաբերվել է զենք և թմրանյութեր․ 4 անձ ձերբակալվել է

Քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված փաստական տվյալների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում Քննչական կոմիտեի գործընկերների հետ համատեղ խուզարկություններ են կատարվել մայրաքաղաքի չորս հասցեներում։
Հայտնաբերվել է զենք-զինամթերք և թմրանյութեր։ Չորս անձ ձերբակալվել է։
Նախաձեռնված քրեական վարույթների նախաքննությունը շարունակվում է։

Leave a Comment