Չինաստանը թույլ չի տա Թայվանի անկախությունը, ինչը Թայվանի նեղուցում խաղաղությունը խաթարող գործընթացն է:
Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպին Թայվանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ Գոմինդանի նախագահ Չժեն Լիվենի հետ զրույցում։
Սի Ցզինպինը կոչ է արել միջոցներ ձեռնարկել վերամիավորման ուղղությամբ։
«Նեղուցի երկու կողմերում գտնվող հայրենակիցները բոլորը չինացիներ են, մեկ ընտանիքի անդամներ, որոնք ձգտում են խաղաղության, զարգացման և համագործակցության: Երբ ընտանիքի ներսում ներդաշնակություն կա, ամեն ինչ բարգավաճում է», – ասել է Սի Ցզինպինը: