ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The New York Post-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ամերիկյան ռազմանավերը համալրվում են «առավել առաջադեմ զենքերով»՝ հնարավոր ռազմական գործողությունների համար, եթե դիվանագիտական բանակցությունները ձախողվեն։
Նրա խոսքով՝ իրավիճակի հստակությունը կպարզվի մոտակա ժամերին, իսկ ԱՄՆ զինուժը պատրաստ է անհրաժեշտության դեպքում կիրառել ուժ։
Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն հետևում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ հայտարարություններին՝ ընդգծելով, որ պաշտոնական և հանրային դիրքորոշումների միջև հակասություններ կան։
Նա հավելել է, որ բոլոր զարգացումները կգնահատվեն առաջիկայում։