Ռուսաստանի թիկունքում որևէ քննարկում տեղի չի ունենում. այս մասին ասել է վարչապետ Փաշինյանը՝ անդրադառնալով ղազախ պաշտոնյաների հետ այսօրվա հանդիպման օրակարգին:
Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպմանը և երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին՝ վարչապետը պարզաբանել է, որ ՌԴ նախագահի հետ կուլիսային հանդիպում չի եղել, որևէ նոր կամ գաղտնի թեզ չի հնչեցվել, հակառակը՝ պայմանավորվել են տետ-ա-տետ, բարձր մակարդակով նոր հանդիպման մասին, այդ թվում՝ հունիսի երկրորդ կեսին:
Վարչապետը վերահաստատել է Հայաստանի արտաքին քաղաքականության բալանսավորման մոտեցումը՝ նշելով, որ քանի դեռ կա հնարավորություն համատեղել այն քաղաքականությունները, որոնք Հայաստանը վարում է ԵԱՏՄ և Եվրոպական միության ուղղությամբ, այդ քաղաքականությունները կհամատեղի: Իսկ երբ կգա անհամատեղելիության պահը, ժողովրդի հետ կկայացվեն որոշումներ:
Վարչապետի՝ լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի մասնրամասները՝ տեսանյութում: