Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին կիսվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում Մադրիդի «Ռեալի» դեմ կայանալիք խաղից իր սպասելիքներով։
«Մենք պետք է պատրաստ լինենք «Ռեալի» լավագույն տարբերակին՝ նրան, որը խաղում էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Նրանք շարունակում են մնալ Եվրոպայի լավագույն թիմերից մեկը։ Հավանաբար, սա ամենաբարդ արտագնա հանդիպումն է Չեմպիոնների լիգայում։ Մենք ցանկանում ենք հաղթել»,-ասել է Կոմպանին։