Սամվել Կարապետյանն այլ քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը սկսել է. Ալեքսան Ալեքսանյան

Սամվել Կարապետյանի կողմից այլ երկրների քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացն արդեն սկսել է։ Այս մասին հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուակցության անդամ Ալեքսան Ալեքսանյանը։

«Սամվել Կարապետյանը 2 ամսից, երբ ընտրվի վարչապետ՝ կունենա միայն ՀՀ քաղաքացիություն»,- նշել է նա:

Նա տեղեկացրեց, որ Ռուսաստանի քաղաքացիությունից բացի, Սամվել Կարապետյանն ունի նաև Հայաստանի և եվրոպական երկրի քաղաքացիություն, թե կոնկրետ որ երկրի մասին է խոսքը՝ նա չմանրամասնեց։

Leave a Comment