
Այսօր՝ ապրիլի 7-ին Երևանում գումարվում է Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ է առաջարկել ընտրություններից ընդամենը երկու ամիս առաջ, ինչը հակասում է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին:
Ըստ առաջարկվող փոփոխության, «Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ եւ (կամ) դրանց հոլովաձեւեր»։
Դիտորդների պնդմամբ, այս նախաձեռնությունը հստակ ուղղված է «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի դեմ, որի անունն ու ազգանունը ներառված են իր կուսակցության՝ «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ստեղծված ընտրական դաշինքի անվանման մեջ, այն է՝ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»: