
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social էջում արած գրառմամբ դիմել է Իրանին՝ պահանջելով բացել Հորմուզի նեղուցը։
«Երեքշաբթի օրը Իրանում կլինի էլեկտրակայանի և կամրջի օր, բոլորը միասին։ Նման բան չի լինի։ Բացեք գրողի տարած նեղուցը, խելագար սրիկաներ, թե չէ կապրեք դժոխքում։ Պարզապես նայեք: Փառք Ալլահին», – գրել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նախօրեին հայտարարել էր, որ Իրանն ունի 48 ժամ՝ կարևորագույն նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ համաձայնության գալու համար, հակառակ դեպքում կհայտնվի «դժոխքում»։