Հարցվածների 21%-ը Գ. Ծառուկյանի, 17%-ը Ս. Կարապետյանի, 12%-ը Ն. Փաշինյանի նկատմամբ ունի դրական վերաբերմունք

«Ազատ սոցիոլոգիա» քաղաքացիական նախաձեռնությունը ՀՀ քաղաքացիների շրջանում անցկացրել է սոցիոլոգիական հարցում,  պարզելով հանրային տրամադրությունների արդի պատկերն ինչպես քաղաքական նախապատվությունների, այնպես էլ երկրի առջև ծառացած առաջնահերթ խնդիրների վերաբերյալ:
Հարցման արդյունքները ներկայացնում ենք ստորև.

Ըստ այդմ՝
1. Եթե ընտրությունները կայանային հաջորդ կիրակի ո՞ր քաղաքական կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք հարցին ի պատասխան Երևանի տարածքում ստացվել են հետևյալ արդյունքները.

«Քաղաքացիական պայմանագիր»՝ 16%
«Ուժեղ Հայաստան կուսակցություն»/Սամվել Կարապետյան՝ 13%
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 9%
«Հայաստան» դաշինք՝ 8%
«Միասնության թևեր»/Արման Թաթոյան՝ 4%
Վարդան Ղուկասյան (ԴՕԿ)՝ 3%
«Նոր ուժ»/Հայկ Մարության՝ 1%
«Հանրապետություն» կուսակցություն/Արամ Սարգսյան՝ 1%
«Հայաստանի Շնորհապետական կուսակցություն»/Գուրգեն Սիմոնյան՝ 1%
Այլ՝ 2%
Չեմ մասնակցի քվեարկությանը՝ 6%
Չեմ որոշել/դժվարանում եմ պատասխանել՝ 36%

  1. Նույն հարցին (Եթե ընտրությունները կայանային հաջորդ կիրակի ո՞ր քաղաքական կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք)՝ Հայաստանի Հանրապետության մակարդակով, պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ

    «Քաղաքացիական պայմանագիր»՝ 22%
    «Ուժեղ Հայաստան»/Սամվել Կարապետյան՝ 14%
    «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 10%
    «Հայաստան» դաշինք՝ 7%

Վարդան Ղուկասյան (ԴՕԿ)՝ 3%
«Միասնության Թևեր»/Արման Թաթոյան՝ 2%
« Նոր Ուժ»/Հայկ Մարության՝ 1%
«Հանրապետություն» կուսակցություն/Արամ Սարգսյան՝ 1%
«Հայաստանի Շնորհապետական կուսակցություն»/Գուրգեն Սիմոնյան՝ 1%
Այլ՝ 4%
Չեմ մասնակցի քվեարկությանը՝ 4%
Չեմ որոշել / դժվարանում եմ պատասխանել՝ 31%

3. Հարցին, թե ո՞րն է երկրի առջև ծառացած առաջնային խնդիրը, պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ

Ազգային անվտանգություն՝ 69%
Սոցիալ -տնտեսական խնդիրներ/աղքատություն՝ 12%
Կրթական համակարգի խնդիրներ՝ 9%
Առողջապահական համակարգի խնդիրներ՝ 5%
Այլ՝ 5%
  

  1. Հարցին, թե ո՞ր գործչի նկատմամբ ունեն դրական վերաբերմունք, պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ

    1. Գագիկ Ծառուկյան՝ 21%
    2. Սամվել Կարապետյան՝ 17%
    3. Նիկոլ Փաշինյան՝ 12%
    4. Ռոբերտ Քոչարյան՝ 6%
    5. Արման Թաթոյան՝ 4%
    6. Վարդան Ղուկասյան՝ 3%
    7. Արամ Սարգսյան՝ 1%
    8. Արման Թաթոյան՝ 1%
    9. Հայկ Մարության՝ 1%
    10. Գուրգեն Սիմոնյան՝ 1%
    11. Այլ՝ 5%
    12. Չեմ կարող ասել՝ 28%

Leave a Comment