Վճարովի բովանդակություն
Սուրբ Հարության տոնը՝ Զատիկը, կյանքի, հույսի ու Քրիստոնեական հաղթանակի տոնն է․ Քրիստոնեական աշխարհն այն տոնում է մեծ շուքով, նրա հետ կապում կյանքի նոր էջն ու դիմավորում այն հատուկ ավանդույթներով ու խորհրդանշական ծիսակարգով։
«Խմեցեք դրանից ամենքդ, որովհետև այդ է Նոր ուխտի Իմ Արյունը, որ թափվում է շատերի համար` իրենց մեղքերի թողության համար»։
(Մատթ. 26:26-28)
Գինին՝ որպես Քրիստոսի զոհաբերության կենդանի խորհրդանիշ, վկայում է Քրիստոսի զոհաբերության և նոր ուխտի մասին։ Այն տոնի անբաժան մասն է, որովհետև կրում է հավատի ու շարունակության խորհուրդը՝ որպես Քրիստոսի թափված արյուն։ Քրիստոնեության մեջ Զատիկն անմիջապես կապված է գինու խորհրդանշական նշանակության հետ՝ որպես Քրիստոսի արյան պատկեր և ուխտի նշան։
Զատկի սեղանին գինին նաև ուրախության և վերածննդի նշան է․ Հարության տոնը նշում ենք գինով՝ պատկերելով փրկության, կյանքի և վերածննդի ամբողջականությունը։
Հայ Առաքելական եկեղեցին այս տարի Սուրբ Զատիկը նշում է Ապրիլի 5ին․ տոնի խորհրդանշական պատկերն, իհարկե ամբողջացնում են հայկական գեղեցիկ ավանդույթները, ուտեստները, որոնք ընտանիքի ջերմության համն են տարածում և հավաքում ամենասիրելիներին ՝ զատկական սեղանի շուրջ, և իհարկե, գինին՝ հայկական, նրբահամ գինին, որի բույը Սուրբ Զատիկի ավետիսն է խորհրդանշում։
«Գինին ուրախացնում է մարդու սիրտը…»
Սաղմոս 104:15
Եվ հենց այդ ուրախությունն է, որ մենք կիսում ենք Զատիկին՝ ընտանիքի և սիրելիների հետ։
Սուրբ Զատիկը դիմավորենք հայկական, անուշաբույր գինով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter