Նիկոլազոմբի լինեք, թե Սատանայի զոմբի, զոմբիացված լինեք, թե չլինեք, հիշեք, թե Նիկոլի հետ հանդիպելիս ինչ և ինչու ասաց, ինչ հասկացրեց Պուտինը

Դեպի ԵՄ՝ Սատանայի պարահանդես գնացողների ընտրությունը մեր բոլորի վրա էժան չի նստելու

 

 

Նիկոլազոմբի լինեք, թե Սատանայի զոմբի (տարբերությունը մեծ չէ), զոմբիացված լինեք, թե չլինեք, միևնույն է, եթե մտադիր եք «Քաղաքացիական պայմանագիր» («Քեմալական պայմանագիր») և Նիկոլ ընտրել, ընտրությունից առաջ լավ մտածեք ու չմոռանաք, թե Կրեմլում ապրիլի 1-ին Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավի հետ հանդիպելիս  ինչ և ինչու ասաց, ինչ հասկացրեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Հիշեք պարոն Պուտինի խոսքերը, բերած թվերն ու փաստերն արծարծված յուրաքանչյուր խնդրի, յուրաքանչյուր ոլորտի վերաբերյալ, քանի որ դրանց անտեսման ու սխալ ընտրության դեպքում, երբ կսկսվի Հայաստանի կործանման կամ լիակատար կործանման գործընթացը, դուք ոչ միայն սովահար ու ցրտահար կլինեք, ոչ միայն երանի կտաք նույնիսկ ժողովրդի հիշողության մեջ «մթի ու ցրտի տարիներ» արտահայտությամբ դաջված 1992-1995 թվականներին, երբ ամեն օր հովհարային անջատումներ էին, օրվա մեջ ընդամենը մի քանի ժամ էինք հոսանք ունենում, գազ չունեինք, հանրային տրանսպորտը գրեթե կաթվածահար վիճակում էր, հացը կտրոնով էինք գնում, այլև, կարծում եմ, ստիպված կլինեք պատասխան տալ բոլոր նրանց, ովքեր ժամանակին ձեզ կոչ էին անում սխալ ընտրություն չկատարել:

Եվ ինչպե՞ս եք պատասխան տալու, երբ բազմաթիվ մարդիկ, որոնց երեխաները բարձրացված սակագներով էլեկտրաէներգիայի, գազի, բարձրացված գներով հացի և այլ սննդամթերքի դիմաց վճարել չկարողանալու պատճառով հիվանդացած ու նույնիսկ մահացած կլինեն, մի օր թակեն ձեր դուռը և պատասխան պահանջեն:

Հիշեք նաև, որ ի տարբերություն Նիկոլ հայադավի, Պուտինի խոսքերը երբեք քամի կամ փուչիկ չեն, նաև այն, որ ռուսական արջը երբեք չի կատակում, միանգամայն լուրջ է… Եվ ամենից զատ, ինչո՞ւ պետք է գթա ու խնայի ձեզ, երբ ձեզանից շատերն ամեն օր ԶԼՄ-ներում, սոցիալական ցանցերում զրպարտում, վայրահաչում են Ռուսաստանի և նրա ղեկավարի հասցեին, ծաղրում, վիրավորում նրան, Պուտինի փոխարեն Պուծին գրում… Ի՞նչ է՝ կարծում եք, թե ռուսական հետախուզությունը և Հայաստանում ՌԴ դեսպանատունը չե՞ն նկատում այս ամենը, չեն հասցնում ուր որ պետք է, այսինքն՝ Մոսկվա, Կրեմլ:

Նիկոլ հայադավը և իր ոհմակը (չարախումբը) Հայաստանը բացեիբաց կերպով քարշ են տալիս դեպի Եվրամիություն, բնավ չեն թաքցնում ԵՄ-ին Հայաստանի անդամակցությանը հասնելու իրենց մտադրությունը:

Դեռ Պուտինի հետ Նիկոլի հանդիպումից առաջ, մարտի 19-ին հրապարակված «Նիկոլ հայադավը և իր ոհմակը Հայաստանը տանում են դեպի Եվրամիության պոռնկատուն՝ դրանից բխող բոլոր կործանարար հետևանքներով» հոդվածում  հարցրել էի՝ որևէ մեկի մոտ արդյոք կա՞ կասկած առ այն, որ խորհրդարանի հունիսյան ընտրություններում ընտրախախտումներով և ընտրակեղծիքներով «Քաղաքացիական պայմանագրի» («Քեմալական պայմանագրի») հաղթանակի (այլ կերպ՝ ՔՊ-ի հաղթանակը բացառված է) և Հայաստանի վարչապետի պաշտոնում Նիկոլ հայադավի ընտրության դեպքում Նիկոլը և իր ոհմակը կտրուկ քայլեր են կատարելու ԵՄ-ին Հայաստանի անդամակցության նպատակով…

Եվ կա՞, արդյոք, որևէ կասկած, որ վերոնշյալ քայլերն ուղեկցվելու հակահայ իշխանության կողմից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ), Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և Ռուսաստանի, Ռուսաստան- Բելառուս միութենական պետության հետ Հայաստանի կապերի վատթարացմամբ և աստիճանական կամ նույնիսկ կտրուկ խզմամբ:

Իսկ հիմա ուշադիր ընթերցեք, թե ՌԴ նախագահը 2 օր առաջ ինչ է ասել Նիկոլին.

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանում ընթանում է քննարկում Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ։ Մենք դրան վերաբերվում ենք լիովին հանգիստ, հասկանում ենք, որ ցանկացած երկիր ձգտում է առավելագույն օգուտ քաղել երրորդ երկրների հետ համագործակցությունից։ Սակայն պետք է ակնհայտ լինի, պետք է ազնիվ կերպով, նախապես, ինչպես ասում են, ի սկզբանե ասված լինի, որ Եվրամիության հետ մաքսային միությունում լինելը և ԵԱՏՄ-ում գտնվելն անհնար է։ Դա պարզապես անհնար է» (ընդգծումը՝ մերը)։

Պուտինը, իհարկե, շատ լավ հասկանում է, որ Հայաստանը Եվրամիության հետ համագործակցությունից ոչ թե օգուտ է քաղելու, այլ վնաս է կրելու՝ թե՛ տնտեսական առումով (ԵԱՏՄ ընձեռած հնարավորություններից, առավելություններից զրկվելու է, զուգահեռաբար իր ապրանքները, չնչին բացառությամբ, չի կարողանալու իրացնել ԵՄ շուկայում), թե՛ բարոյական, արժեհամակարգային (ԼԳԲՏ քարոզչությունն ազատականացվելու է), թե՛ ռազմական ու քաղաքական առումներով: Այնուհանդերձ, ՌԴ նախագահն իրեն թույլ չի տվել բացահայտ ասելու՝ մի գնացեք ԵՄ, վնաս եք կրելու:

Թույլ չի տվել միջամտել «անկախ» (իրականում՝ Արևմուտքի վասալ ու կամակատար) կիսապետության ներքին գործերին, սակայն դրա փոխարեն շատ հստակ հասկացրել է՝ երկու լարի վրա խաղալ կամ երկու աթոռի նստել չի հաջողվելու, այսինքն՝ ընտրեք մեկը կամ մյուսը, եթե ԵՄ եք գնում, զրկվելու եք ԵԱՏՄ-ում գտնվելու և նրա առավելություններից օգտվելու հնարավորությունից:

Եվ բնավ պատահական չէ, որ ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում միաժամանակ գտնվելու անհնարինության վերաբերյալ արդեն իր՝ ՌԴ նախագահի մակարդակով (ավելի վաղ այդ մասին հայտարարել էին Ռուսաստանի այլ պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ) իրազեկում- զգուշացումից անմիջապես հետո Պուտինը Նիկոլին և ողջ հայ ժողովրդին շատ պարզորոշ հասկացրեց, թե ինչ է սպասվում մեզ ԵՄ գնալու, այսինքն՝ ՔՊ և Նիկոլ ընտրելու դեպքում: Կտրուկ անցում կատարելով էներգետիկայի ոլորտին, Ռուսաստանի առաջնորդն ասել է.

«Հիմա՝ ինչ վերաբերում է էներգետիկային։ Հույս ունեմ, որ այստեղ էլ իրավիճակը կկարգավորվի։ Սակայն այսօրվա դրությամբ, Դուք գիտեք, էներգակիրների գները, օրինակ՝ գազի գինը Եվրոպայում անցնում է 600 դոլարը 1000 խորանարդ մետրի դիմաց, իսկ Ռուսաստանը գազ է վաճառում Հայաստանին 177,5 դոլարով 1000 խորանարդ մետրի դիմաց։ Տարբերությունը մեծ է։ Տարբերությունը էական է։

Մենք այս հարցում էլ հաճախ Ձեզ հետ վիճում ենք։ Ես գիտեմ, որ Դուք պնդում եք էներգակիրների գնի որոշման այլ եղանակների վրա, բայց սա, այնուամենայնիվ, այլ իրավիճակ է՝ 600 և 177,5» (ընդգծումները՝ մերը)։

Պուտինը զուտ քաղաքականություն է բանեցնելով է հույս հայտնել, թե էներգակիրների գների հետ կապված կարգավիճակը կկարգավորվի, մինչդեռ նկատի ունենալով ոչ միայն Իրանի դեմ պատերազմը, այլև Ուկրաինական հակամարտության, Արևմուտք- Ռուսաստան դիմակայության շուրջ առկա ճգնաժամային իրավիճակը, հակառուսական քաղաքականությունից չհրաժարվելու ԵՄ վճռականությունը և այլ հանգամանքներ, կարող ենք ասել, որ առաջիկայում Եվրոպայում գազի գների էլ ավելի բարձրացման բոլոր նախադրյալները կան:

Սակայն վերցնենք, թեկուզ, առկա իրավիճակը՝ 1000 խմ-ի դիմաց 600 դոլարը, ինչը նշանակում է, որ ԵՄ գնալու, այսինքն՝ այդ ճանապարհն ընտրած ու Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումը փոխելու մտադրություն ունեցող ՔՊ և Նիկոլ ընտրելու դեպքում մեզ սպասվում է գազի գների շուրջ քառապատիկ բարձրացում: Եվ ոչ միայն կենցաղում, արդյունաբերության ու գյուղատնտեսության մեջ, էներգետիկայում ու տրանսպորտում օգտագործվող գազի գնի, այլև դրանից կախված ամեն ինչի գների բարձրացում՝ սկսած գազով թխվող հացից, գազով ջերմոցներում աճեցվող պտուղ- բանջարեղեններից, ծաղիկներից, վերջացրած էլեկտրաէներգիայի սակագներով, ցեմենտով և այլնով:  Սրանից պարզ էլ ի՞նչ և ինչպե՞ս ասի, ինչպե՞ս հասկացնի Պուտինը: Հուսով եմ, հիշում եք, որ նման դեպքերում մեր ժողովրդի ասածը՝ դուզ խոսքն էշին են ասում:

Ինչպես նշել ենք մեր «Իզուր չէին ասում, որ Նիկոլը Հայաստանը տանում է Ուկրաինայի ճանապարհով, երեկ դա առավել ակներև դարձավ» հոդվածում, Պուտինը Հայաստանից ՌԴ պտուղ- բանջարեղեն, մրգեր, գինի և այլ գյուղապրանքներ արտահանողներին նույնպես հասկացրեց, թե Նիկոլ ընտրելու և ՌԴ-Հայաստան հարաբերությունների վատացման դեպքում ինչ է սպասվում իրենց:

Հանդիպմանը ՌԴ նախագահի ներկայացրած ցուցանիշն է՝ «վերջին տարիներին Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ աճել է 10 անգամ»։ Եվ հիմա պատկերցրեք ճիշտ հակառակը՝ նշված ցուցանիշը շատ արագ կարող է 10 և նույնիսկ ավելի անգամ նվազել

Ինչպես Պուտինն է ասել՝ սա ձեր որոշումն է, ի վերջո ձեր թիմի, ձեր փորձագետների որոշումը՝ որտեղ և ում հետ, ինչ հիմքի վրա աշխատել, դրա նմանությամբ եզրափակենք հոդվածի այս մասը՝ որոշումը ձերն է, թե ում կընտրեք, ազատ եք ձեր կամարտահայտության մեջ, բայց նկատի ունեցեք նաև անխուսափելի հետևանքները, քանի որ դեպի ԵՄ՝ Սատանայի պարահանդես գնացողների ընտրությունը մեր բոլորի վրա էժան չի նստելու:

 

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

 

Տեսանյութն՝ այստեղ

 

 

 

 

 

 

 

 

Leave a Comment