
Ամբողջ խնդիրն այն է, թե ինչպես կվարվի Պուտինը՝ ինչպես Վենեսուելայի դեպքո՞ւմ, թե ինչպես Զելենսկու նկատմամբ…
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, կարծում ենք, շատ լավ հասկանում է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավը ծագումով թուրք է և, ինչպես Ալիևը, ՌԴ խորքային թշնամիներից մեկը: Բնավ պատահական չէր, որ Պուտինը Կրեմլում Նիկոլի հետ երեկվա հանդիպումն անցկացրեց հենց այն դահլիճում, որտեղ հայտնի ռուս քանդակագործ Եվգենի Լանսերի «Переход через Балканы» աշխատանքն է: Ավելի վաղ, օրինակ, 2021թ. ամռանը, Ռուսաստանի ղեկավարը նույնպես այդպես է վարվել, ընդ որում, հենց նույն դահլիճում է ընդունել նաև ՌԴ խորքային թշնամիներից թուրք Ալիևին:
Ովքեր տեղյակ չեն, թող իմանան, որ սեղանիկի շուրջ Պուտինի և Նիկոլի հանդիպման հետնամասում դրված «Переход через Балканы» արձանիկը նվիրված է ի պատիվ ռուս զինվորների սխրագործության, որոնք ջախջախեցին թուրքական բանակին 1877- 78 թվականներին… Այս փաստի վրա ուշադրություն է հրավիրել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից Արսեն Բալունցը:
«Շատ քչերը տեսան և հասկացան, թե ինչու ՌԴ նախագահը հայ և թուրք ղեկավարներին դիմավորում է Կրեմլի հենց այս դահլիճում…
Մենք ապրում ենք ժեստերի և սիմվոլների աշխարհում…»,- գրել է նա և առաջարկել, որ հայ քաղաքական գործիչներն ու մեկնաբանները փորձեն մեկնաբանել և իմաստավորել այս փաստը…
Մեկնաբանում և իմաստավորում եմ. Պուտինն այսպիսով Նիկոլին դիտարկում է որպես թուրք, ավելի ճիշտ, ՌԴ-ի նկատմամբ թշնամաբար տրամադրված թուրքական բանակի զինվոր, որին, համապատասխան հետևություններ չկատարելու դեպքում, սպասում է այն ճակատագիրը, ինչին արժանացան թուրքական բանակի զինվորները 1877- 78 թվականներին:
Հիշյալ դահլիճում սեղանիկի շուրջ հանդիպման սկզբում դիմելով Նիկոլին, ՌԴ նախագահն ասել է.
«Մենք տեսնում ենք, որ Հայաստանի ներքաղաքական գործընթացները թափ են հավաքում, և շուտով ընտրություններ են։ Այս առնչությամբ ինչի՞ վրա կցանկանայի ուշադրություն հրավիրել։ Կցանկանայի անդրադառնալ մի քանի հանգամանքի։ Գլխավորը՝ որպեսզի այս ներքաղաքական գործընթացները, իսկ դրանք միշտ սրվում են ցանկացած նախընտրական արշավի ընթացքում, այդ սրացումը, վստահ եմ, որ Հայաստանում էլ նույնն է, ինչ Ռուսաստանում և աշխարհի մյուս երկրներում, որպեսզի որևէ կերպ չվնասեն Ռուսաստանի և Հայաստանի միջև մեր հարաբերություններին։
Մենք Ձեզ հետ բազմիցս խոսել ենք այդ մասին․ Ռուսաստանի և Հայաստանի միջև առանձնահատուկ հարաբերություններ են, դրանք ձևավորվել են ոչ թե տասնամյակների, այլ դարերի ընթացքում։ Մեզ միավորում են ընդհանուր պատմությունը և անցյալում համատեղ ջանքերով ընդհանուր խնդիրների լուծումը։ Մեզ միավորում է նաև քաղաքակրթական ընդհանրությունը։ Սա չափազանց կարևոր է»։
Պուտինն այսպիսով կանխատեսում է, որ Հայաստանում ներքաղաքական գործընթացները, որոնք անխուսափելիորեն սրվելու են նախընտրական արշավի ընթացքում, վնասելու են Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին: Նրա խոսքերի տողատակում նաև զգուշացում ու պահանջ կա՝ գլխավորը, որ Հայաստանում ներքաղաքական գործընթացները, դրանց առաջիկա սրացումը որևէ կերպ չվնասեն Ռուսաստանի և Հայաստանի միջև մեր (երկու պետությունների միջև առկա) հարաբերություններին։
ՌԴ նախագահը Նիկոլին, ինչպես վատ աշակերտին, հիշեցրեց է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները որևէ կերպ չվնասելու անհրաժեշտության մասին իրենց միջև նախկինում բազմիցս խոսակցություն եղել է (տողատակում հասկանալ, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, սակայն, դրանից համապատասխան հետևություն չի կատարել, այլապես հիշեցման կարիքը չէր լինի):
Նկատենք, որ Նիկոլ հայադավը և իր ոհմակը (չարախումբը) անցած ժամանակաընթացքում իրենց մի շարք գործողություններով և հայտարարություններով քիչ բան չեն արել Հայաստան- Ռուսաստան միջպետական հարաբերություններին վնասելու համար, և հիմա այդ հարաբերություններն այնպիսին չեն, ինչպիսին կարող էին ու պետք է լինեին, բայց վատից վատն էլ կա, կա վատթարագույնը…
Ինչ վերաբերվում է Պուտինի ասած քաղաքակրթական ընդհանրությանը (արժեհամակարգային ընդհանրությանը, քրիստոնեական հավատքին և ուղղափառ դավանանքին), որը միավորում է երկու պետություններին, ապա այդ ընդհանրությունը, ցավոք, արդեն անցյալ է, քանի որ Հայաստանի իշխանությունը զավթելուց հետո Նիկոլ հայադավը և իր ոհմակը նպատակային կերպով գործել են հենց Հայաստանի և Ռուսաստանի միջև եղած քաղաքակրթական ընդհանրության դեմ, արժեհամակարգի դեմ:
Գործել են հովանավորելով և աջակցելով այլասերվածներին՝ ԼԳԲՏ-ներին, ինչպես նաև այլասերման քարոզը, երբեմն նույնիսկ հենց իրենք հանդես գալով այլասերման, պղծության քարոզչությամբ, ինչպես, օրինակ, հենց Նիկոլն ինքը՝ իր «Երկրի հակառակ կողմը» (կարդալ՝ «Բարոյականության հակառակ կողմը») պղծագրով, գործել են Հայաստանի Սահմանադրության խախտմամբ և հանցավոր կերպով թիրախավորելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, ուժային կառույցները, ենիչերիներին, ուզուրպացված դատաիրավական համակարգն օգտգործելով բազմաթիվ հոգևորականների դեմ: Այնպես որ, սատանայապաշտ Նիկոլի և իր նմանների ղեկավարած պետությունը չի կարող ունենալ և չունի քաղաքակրթական ընդհանրություն Ռուսաստանի հետ, քաղաքակրթական ընդհանրությունը մնացել է միայն հայ և ռուս ազգերի միջև:
Պուտինը երեկ հերթական անգամ փայլեց քաղաքականության, դիվանագիտության ասպարեզում իր տաղանդով: Ահա թե ինչ ասաց նա՝ շարունակելով Նիկոլին ուղղված իր խոսքը.
«Ես Ձեզ մեկ անգամ առանձնազրույցի ժամանակ ասել եմ, կարող եմ ասել նաև հրապարակայնորեն․ մեզ միշտ բավարարում է այն ամենը, ինչ բխում է հայ ժողովրդի շահերից։ Եվ Դուք միշտ կարող եք դա ի նկատի ունենալ»։
ՌԴ նախագահն այսպիսով հասկացրեց, որ Ռուսաստանը և ինքը Հայաստանի հանդեպ առաջնորդվելու են այն ամենով, ինչը բխում է հայ ժողովրդի շահերից, և ոչ թե Նիկոլի և իր ոհմակի շահերով, որոնք տարբեր ոլորտներում հակադրված են հայ ժողովրդի շահերին: Ինձ մնում է միայն ավելացնել, որ հայ ժողովրդի շահերից առաջնահերթորեն Նիկոլ հայադավի չքվելն է բխում:
«Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա այն զարգանում է լավ տեմպերով,- շարունակելով Նիկոլին ուղղված իր խոսքը, ասել է Պուտինը:- Նախանցյալ տարում շրջանառությունը կազմել է 11 միլիարդ դոլար։ Իսկ նախորդ՝ 2025 թվականին՝ 6,4 միլիարդ։ Կցանկանայի ուշադրություն հրավիրել, որ, օրինակ, հարևան երկրի՝ Ադրբեջանի հետ այդ ցուցանիշը պակաս է հինգ միլիարդից՝ 4,9։ Այնուամենայնիվ, դա ինչ-որ բան վկայում է»։
Այո, ինչ-որ բան վկայում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական քաղաքականություն վարած և վարող Ադրբեջանի՝ ՌԴ-ի հետ շրջանառության Հայաստանից էլ նվազ ցուցանիշի ոչ պատահական վկայակոչումը՝ 4,9 միլիարդ…
Իսկ ՌԴ նախագահի խոսքերի տողատակը հասկացա՞ք… Ասելու փոխարեն՝ «Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա այն ձեր հակառուսական քաղաքականության հետևանքով նվազում է արագ տեմպերով» (2024թ. 11 մլրդ դոլարի շրջանառությունը 2025թ. նվազել ու կազմել է ընդամենը 6,4 միլիարդ), Պուտինը ճիշտ նույն թվերը հակառակ ձևակերպմամբ է ներկայացրել՝ «Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա այն զարգանում է լավ տեմպերով», այսպիսով կարևորը համարելով շրջանառության մոտ 2 անգամ նվազման ցուցանիշը Նիկոլին դեմ տալը և ողջ հայ ժողովրդին հասկացնելը, թե ինչ է կատարվել՝ շատ պարզ ասելով. «Այնուամենայնիվ, դա ինչ-որ բան վկայում է»։
Պուտինն այսպիսով հասկացրել է նաև, որ ՌԴ-ի նկատմամբ Նիկոլի և իր ոհմակի թշնամական քաղաքականության շարունակման, հատկապես առաջիկա ընտրություններով պայմանավորված ներքաղաղաքական գործընթացների սրացման արդյունքում Հայաստան- Ռուսաստան միջպետական հարաբերությունների վնասման դեպքում վերոնշյալ ցուցանիշն էլ ավելի կնվազի:
Պատահական չէ, որ ՌԴ նախագահը հատուկ առանձնացրել ու հիշատակել է. «Եվ այդ 6,5 միլիարդից 1,2 միլիարդ դոլարը գյուղատնտեսական արտադրանք է։ Դա բանջարեղեն է, միրգ, գինի, այսինքն՝ այն ամենը, ինչ արտահանում է Հայաստանը»: Ասել կուզի՝ ՌԴ ապրանք արտահանող գյուղատնտեսներ, ընտրություններին լավ մտածեք, թե ում եք ընտրում, որովհետև Նիկոլ ընտրելու և ՌԴ-Հայաստան հարաբերությունների վատացման դեպքում իմ ղեկավարած երկիր ձեր բանջարեղենների, մրգերի, գինիների և այլնի արտահանման ցուցանիշներն էլ ավելի կարող են նվազել, քան 2024-ի համեմատ, 2025 թվականին են նվազել:
Շրջանառության, գյուղմթերքների արտահանման ցուցանիշների հիշատակումից հետո, Պուտինը Նիկոլին ասել է.
«Այս կապակցությամբ, իհարկե, մենք Ձեզ հետ նույնպես խոսել ենք, որոշ հարցեր, իմ կարծիքով, բավական կարևոր են մեր հարաբերությունների համար։ Դրանք են, օրինակ, էներգետիկան, գյուղատնտեսությունը, որը ես արդեն նշեցի»։
ՌԴ նախագահն այսպիսով ակնարկել, հասկացրել է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վատացման դեպքում համապատասխան վերանայումներ կկատարվեն ոչ միայն գյուղատնտեսության, այլև էներգետիկայի ոլորտում (գազի, բենզինի, դիզվառելիքի, ավիավառելիքի, ուրանային վառելիքի գների բարձրացում): Եվ ոչ միայն էներգետիկայի ոլորտում…
Վստահ ենք, որ «Քաղաքացիական պայմանագրի» («Քեմալական պայմանագրի») և Նիկոլի ընտրության և Հայաստանը դեպի Եվրամիություն քարշ տալու դեպքում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վատթարացումն անխուսափելի է լինելու:
Արթուր Հովհաննիսյան
Տեսանյութն՝ այստեղ