
Իրանի կողմից արձակված հրթիռների վրա հայտնվել է Թուրքիայի նախկին վարչապետ Նեջմեթթին Էրբաքանի պատկերները՝ նրա «Իսրայելը խոսքերով չի հասկանում. նրա հետ պետք է ուժով խոսել» գրությամբ։
Քաղաքական իսլամի հիմնադիր համարվող Էրբաքանը Թուրքիան ղեկավարել է 1996-97 թվականներին, նա աչքի էր ընկնում խիստ հակահրեական հռետորաբանությամբ, սիոնիզմի և Իսրայելի կոշտ քննադատությամբ։