Մոսկվան բացառում է Հայաստանի երկաթգծերի կոնցեսիան այլ երկրին փոխանցելու հնարավորությունը. կկարողանա՞ կատարել ներդրումային պարտավորությունը

Ռուսաստանի տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը բացառել է Հայաստանի երկաթգծերի կոնցեսիան երրորդ երկրին զիջելու հնարավորությունը: Այդ մասին նա ասել է «ՌԻԱ Նովոստի» պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում: «Հորիզոն»-ի տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը:

«Հիշեցնեմ՝ փետրվարին վարչապետ Փաշինյանը խոստովանել էր, որ «ԹՐԻՓ» նախագիծը հնարավոր է խնդիրների հետ բախվի, քանի որ մի շարք պետություններ հարցեր ունեն՝ կապված նրա հետ, որ Հայաստանի երկաթգիծը վերահսկվում է: Այսինքն՝ կոնցեսիոն կառավարման է հանձնված ռուսական կողմին, և նրանք չեն ցանկանում օգտվել այդ խողովակից՝ դա հաշվի առնելով: Մի շարք հանգամանքներ հաշվի առնելով, Հայաստանը ռուսական կողմին առաջարկ է արել. եթե լինեն խնդիրներ ստանձնած ներդրումային պարտավորությունները կատարելու հետ, ապա միգուցե արժե քննարկել կոնցեսիոն իրավունքը երրորդ կողմին զիջելու հնարավորությունը: Անգամ քննարկվում էր, որ այդ երրորդ կողմը կարող է լինել պետություն, որը բարեկամ է և՛ Հայաստանին, և՛ Ռուսաստանին, օրինակ՝ Ղազախստանը կամ ԱՄԷ-ն: Անցած շաբաթ վարչապետ Փաշինյանն անուղղակիորեն հաստատել էր, որ ինչ-որ հարթակի վրա քննարկվել է կոնկրետ Ղազախստանի տարբերակը: Եվ ահա անդրադառնալով այս թեմային, Ռուսաստանի տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը կտրականապես բացառել է երրորդ կողմին կոնցեսիան փոխանցելու հնարավորությունը»,- ասել է Երկանյանը:

 Հարավկովկասյան երկաթգծի մամլո ծառայությունը հաղորդարգություն էր տարածել այն մասին, որ Ռուսաստանը կառավարում է ստանձնած պարտավորություններն ամբողջ ծավալով: Արդյո՞ք դա այդպես է:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Leave a Comment