Արմեն Գրիգորյանը մասնակցել է անվտանգային քաղաքականությանը նվիրված քննարկմանը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 31-ին մասնակցել է «Հայաստանի անվտանգային քաղաքականության ուժեղացումը․ փորձագիտական հանրության և պետական մարմինների համագործակցության նշանակությունը» թեմայով հանրային քննարկմանը և հանդես եկել բացման խոսքով, տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:

Քննարկման ընթացքում ԱԽ քարտուղարը կարևորել է պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համագործակցությունն ու փոխգործակցությունը:

Միջոցառման երկրորդ հատվածում անցկացվել է մտքերի փոխանակում և հարցուպատասխան։

Քննարկումը կազմակերպվել էր «Հայաստանի անվտանգային քաղաքականության ուժեղացումը» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատան և Կովկասի ինստիտուտի կողմից։

Leave a Comment