Շրջադարձ Չարլի Քըրքի սպանության գործում. փորձաքննությունը չի հաստատում կապը զենքի հետ

Շրջադարձ Չարլի Քըրքի սպանության գործում. փորձաքննությունը չի հաստատում կապը զենքի հետ

Daily mail-ը գրում է, որ պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի սպանության մեջ մեղադրվող 22-ամյա Թայլեր Ռոբինսոնի գործով նոր մանրամասներ են ի հայտ եկել, որոնք կարող են փոխել դատավարության ընթացքը։ Ըստ Ռոբինսոնի փաստաբանների ներկայացրած դատական փաստաթղթերի՝ ԱՄՆ-ի Ալկոհոլի, ծխախոտի, հրազենի և պայթուցիկ նյութերի բյուրոյի (ATF) իրականացրած փորձաքննությունը չի կարողացել միանշանակ կապ հաստատել Քըրքի մարմնից հայտնաբերված գնդակի բեկորի և դեպքի վայրի մոտակայքում գտնված հրացանի միջև։ 

Պաշտպանական կողմը պնդում է, որ բալիստիկ տվյալների և մեղադրանքի հիմքում դրված զենքի միջև առկա է լուրջ անհամապատասխանություն, ինչը հարցականի տակ է դնում Ռոբինսոնի անմիջական մասնակցությունը կրակոցին։

Չնայած այս զարգացմանը, դատախազությունը շարունակում է պնդել, որ ունի բավարար ապացույցներ, այդ թվում՝ ԴՆԹ-ի հետքեր հրացանի ձգանի և փամփուշտների վրա, որոնք համընկնում են Ռոբինսոնի տվյալների հետ։

Բացի այդ, մեղադրող կողմը հղում է անում ամբաստանյալի կողմից իր զուգընկերոջն ուղարկված հաղորդագրություններին, որտեղ նա խոստովանում է, որ թիրախավորել է Քըրքին նրա քաղաքական հայացքների պատճառով։ Այս պահին Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) լրացուցիչ փորձաքննություններ է անցկացնում գնդակի բեկորների վրա, իսկ պաշտպանական կողմը միջնորդել է հետաձգել նախնական լսումները՝ նոր ի հայտ եկած բալիստիկ եզրակացությունն ավելի խորն ուսումնասիրելու համար։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment