
Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտարարել է, որ Հայաստան-Իրան սահմանը խաղաղության սահման է և ունի կենսական նշանակություն։
«Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշել է, որ սահմանին որևէ արտառոց իրավիճակ չկա, իսկ բեռնատարների հոսքի նվազումը պայմանավորված է Նովրուզի տոնական օրերով։
Դեսպանը նաև տեղեկացրել է, որ քննարկումներ են անցկացվել սահմանային խնդիրների շուրջ, իսկ Սյունիքում շարունակվում են ճանապարհաշինական և էներգետիկ նախագծերը։