ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ շուտով կմեկնի Ռուսաստան և Ռուսաստանին անվանել է բարեկամ։
Վարչապետի և Երևանի բնակիչների հանդիպման ժամանակ մի կին խնդրել է Փաշինյանին «չլքել Ռուսաստանը», քանի որ իր հարազատները այնտեղ են ապրում։
«Ո՛չ, ինչպե՞ս է դա հնարավոր։ Ես շուտով կգնամ Ռուսաստան, մենք կապերը պահում ենք», – պատասխանել է Փաշինյանը։
Վարչապետը հիշեցրել է, որ իր պապը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։
«Նա մեր ընկերն է», – ասել է Փաշինյանը Ռուսաստանի մասին։