Կկիրառի՞ արդյոք Եվրախորհուրդը պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ՝ Եվրադատարանի վճիռները չկատարելու համար

Եվրախորհրդի նախարարների կոմիտեն պաշտոնապես հաստատել է, որ Ադրբեջանը հրաժարվում է կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները: Կոմիտեի տարածած զեկույցում նշվում է, որ ստանձնած պարտավորություններից հրաժարվելը հակասում է Ադրբեջանի ստորագրած կոնվենցիաներին, ուստի այդ երկրի նկատմամբ կարող են կանոններով սահմանված ընթացակարգային միջոցներ ձեռնարկվել: Ինչո՞վ է պատճառաբանում Ադրբեջանը ՄԻԵԴ-ի որոշումները չկատարելու իր որոշումը: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանն ու «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ ներկայացրել:

«Արցախում էթնիկ զտում իրականացնելուց հետո եվրոպական կառույցներն ուժեղացրին իրենց ճնշումը Ադրբեջանի վրա և բազմաթիվ հայցեր, բողոքներ, դիմումներ կային այդ կապակցությամբ: Իլհամ Ալիևը լավագույն և ամենահեշտ տարբերակն է գտել՝ իրեն այդ խնդիրներից ազատելու: Անցած տարվա ապրիլին Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանն այսուհետ չի կատարելու ՄԻԵԴ-ի վճիռները: Պատճառաբանությունը հետևյալն էր. քանի որ Եվրախորհուրդը սառեցրել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները և Ադրբեջանը զրկված է եղել ՄԻԵԴ-ի դատավորներին ընտրելու հնարավորությունից, այսինքն՝ չգիտի, թե ո՞ւմ են վստահում վճիռ կատարելու իրավունքը, ուստի չի էլ կատարելու այդ դատարանի որոշումները»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Ինչպե՞ս է դա առնչվում Հայաստանի շահերին: Արդյո՞ք Ադրբեջանի նկատմամբ կարող են պատժամիջոցներ կիրառվել:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Leave a Comment