
Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակցի արդարացման դատավճռի դեմ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելու են։
Հիշեցնենք, որ Դատարանը արդարացրել է պետական դավաճանության մեջ մեղադրվող Աշխեն Ալեքսանյանին:
Ադրբեջանցուն գաղտնի տեղեկություններ փոխանցած կնոջ նկատմամբ վարույթ էր հարուցվել պետական դավաճանության հոդվածով։ Նշվում էր, որ նա սիրային կապի մեջ է եղել ադրբեջանցու հետ և նրան փոխանցել կարևոր տեղեկություններ։