Աշոցքում, «Զանգերում», Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհներին, Վարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրև է տեղում

Մարտի 27-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Աշոցքի տարածաշրջանում, «Զանգեր» կոչվող հատվածում, Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրև է տեղում։

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին առկա է քարաթափման վտանգ, այդ իսկ պատճառով հորդորում ենք լինել զգոն, ուշադիր և պահպանել անվտանգ երթևեկության կանոնները։

Ճանապարհային դեպարտամենտ

Leave a Comment