Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել․ ՆԳՆ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, բացահայտել են բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող հերթական հանցավոր գործունեությունը: Ըստ օպերատիվ տվյալների՝ մի խումբ անձինք Արագածոտնի մարզի Կարբի գյուղի առանձնատներից մեկում տեղադրել են մասնագիտացված համակարգչային տեխնիկա և հատուկ մշակված ծրագրերի միջոցով իրականացրել խոշորամասշտաբ համակարգչային հափշտակություններ: Քրեական ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական … Read more

Սիսիանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

Ապրիլի 9-ին՝ ժամը 16:40-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սպանդարյան բնակավայր թույլ ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր։

Աշոցքում, «Զանգերում», Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհներին, Վարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրև է տեղում

Մարտի 27-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Աշոցքի տարածաշրջանում, «Զանգեր» կոչվող հատվածում, Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրև է տեղում։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին առկա է քարաթափման վտանգ, այդ իսկ պատճառով հորդորում ենք լինել զգոն, … Read more