2025 թվականին «Վեոլիա Ջուր» ընկերությունը Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով փոխարինել է Արմավիրի մարզի Արագած բնակավայրի 16 կմ հնամաշ և վթարային խողովակաշարերը, ինչի արդյունքում շուրջօրյա ջրամատակարարում ապահովելու համար գյուղ է մղվում 6 լիտր/վայրկյան ջրաքանակ՝ նախկին 23 լ/վ-ի փոխարեն:
Վայրկյանում 17 լիտր ջրակորուստը դադարեցնելուց բացի՝ ընկերության «Էջմիածին» շահագործման տեղամասը սկսել է նաև Արագածի մուտքագծի վերակառուցման աշխատանքները: