ԻՀՊԿ-ն կոչ է արել Մերձավոր Արևելքի բնակիչներին լքել այն տարածքները, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքեր

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ քաղաքացիական անձինք պետք է անհապաղ լքեն այն տարածքները, որտեղ տեղակայված են ամերիկյան ուժերը, տեղեկացրել են մերձավորարեւելյան լրատվամիջոցները։

«Մենք վճռականորեն խորհուրդ ենք տալիս անհապաղ լքել այն տարածքները, որտեղ տեղակայված են ամերիկյան ուժերը, որպեսզի դուք չտուժեք»,- հայտարարել է ԻՀՊԿ-ն՝ ավելացնելով, որ «պարտավոր է» հարվածել ամերիկյան ուժերին, «որտեղ էլ որ գտնի նրանց»։

Leave a Comment