Աշխարհի առաջատար կրիպտոարժույթը՝ Bitcoin-ը, վերջին օրերին զգալիորեն արժեզրկվել է։ Մարտի 27-ի դրությամբ Bitcoin-ի (BTC) գինը վերջին ժամերին նվազել է ավելի քան 3.3%-ով և հասել մոտ 67 հազար դոլարի։
Մասնագետների գնահատմամբ՝ գնանկման հիմնական պատճառներից մեկը աշխարհաքաղաքական իրավիճակն է, հատկապես՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները, որոնք մեծացնում են ֆինանսական շուկաների անորոշությունը։
Նման պայմաններում ներդրողները սովորաբար խուսափում են բարձր ռիսկային ակտիվներից, ինչպիսիք են նաև կրիպտոակտիվները և նախընտրում ավելի կայում ներդրումային գործիքներ։
Հիշեցնենք, որ Bitcoin-ի գնանկումը սկսվել էր դեռևս 2025 թվականի հոկտեմբերին։ Մինչ այդ կրիպտոարժույթի գինը հասել էր մոտ 126 հազար դոլարի։