Նիկոլ Փաշինյանն այսօր անուղղակիորեն հաստատել է այն, որ իսկապես առաջարկել է Ռուսաստանին հրաժարվել Հայաստանի երկաթգծերի կառավարումից՝ կոնցեսիան փոխանցելով Ղազախստանին: Վարչապետը քննարկել է այդ գաղափարը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում: Ինչո՞ւ է այդ խնդիրը ակտուալ դարձել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Դե պարզ է, որ «ԹՐԻՓ»-ն իրականություն կլինի միայն այն դեպքում, եթե Հայաստանով անցնող երկաթգիծը դառնա տարանցիկ, իսկ այն պատկանում է Ռուսաստանին, և ահա մի շարք պետություններ արդեն ակնարկել են, որ չեն օգտվի այդ խողովակից, քանի որ այն պատկանում է Ռուսաստանին: Նաև դա հաշվի առնելով, փետրվարին վարչապետ Փաշինյանը Ռուսաստանին առաջարկ արեց»,-ասել է Երկանյանը:
Ինչո՞ւ հենց Ղազախստան: Ինչպե՞ս են Մոսկվայում մեկնաբանում առաջարկն ու որքանո՞վ է հավանական, որ այն հաջողվի:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: