Քոնոր Մակգրեգորը վերադառնում է օկտագոն․ հայտնի է հավանական մրցակցի անունը


Սպորտ


UFC-ի կիսաթեթև և թեթև քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մակգրեգորը պատրաստվում է վերադառնալ մեծ սպորտ։ Ակնկալվում է, որ իռլանդացի մարտիկն իր հաջորդ մենամարտը կանցկացնի UFC-ի մինչև 66 կգ քաշային կարգի նախկին տիտղոսակիր, ամերիկացի Մաքս Հոլոուեյի դեմ։

Ինչպես հայտնում է հեղինակավոր կանադացի մարզական լրագրող և ինսայդեր Արիել Հելվանին, Մաքս Հոլոուեյն ամենահավանական թեկնածուն է Մակգրեգորի հետ մենամարտելու համար։ Միևնույն ժամանակ, Խորխե Մասվիդալը չի դիտարկվում որպես պոտենցիալ մրցակից։ Սպասվում է, որ Մաքգրեգորի վերադարձը կկայանա հուլիսի 11-ին՝ Լաս Վեգասում անցկացվելիք UFC 330 մրցաշարի շրջանակներում։

Ավելին՝ Armsport


Leave a Comment