Հայաստան վերադառնալու աջակցության խնդրանքով Իսրայելում ՀՀ դեսպանություն մինչ օրս դիմել է 10 քաղաքացի. ԱԳՆ

Հայաստան վերադառնալու աջակցության խնդրանքով փետրվարի 28-ից ի վեր Իսրայելում ՀՀ դեսպանություն դիմել է 10 քաղաքացի, հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, մանրամասնելով, որ մարտի 25-ին Իսրայելում ՀՀ դեսպանության կազմակերպած հատուկ ավտոբուսային չվերթով 8 քաղաքացի տեղափոխվել է Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաք՝ այնտեղից օդային ուղիղ չվերթով Երևան մեկնելու համար: 

ՀՀ 2 քաղաքացին մտադրություն է հայտնել Հայաստան վերադառնալ իրենց պայմանագրային պարտավորություններն ավարտելուց հետո:

Իսրայել-Եգիպտոս սահմանային Տաբայի անցակետում ՀՀ քաղաքացիներին դիմավորել են Եգիպտոսում ՀՀ դեսպանը և հյուպատոսը, նրանց ուղեկցել Շարմ Էլ-Շեյխի միջազգային օդակայան՝ ցուցաբերելով անհրաժեշտ աջակցություն:

Քաղաքացիները մարտի 26-ի առավոտյան Շարմ Էլ-Շեյխ-Երևան չվերթով մեկնել են Հայաստան։

Leave a Comment