Քրեական ոստիկաններն ու քննիչներն այսօր Երևանի 20 հասցեներում կատարած խուզարկությունների արդյունքում հայտնաբերել են թմրանյութերի արտադրամաս, տարբեր տեսակի թմրամիջոցներ, զենք-զինամթերք, հաղորդում է ՆԳՆ ոստիկանությունը:
Տասը անձ ձերբակալվել է:
ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն Armenia Today-ին այսօր ավելի վաղ հայտնել էր, որ մայրաքաղաքի շուրջ 20 հասցեներում իրականացվում են խուզարկություններ առանց այլ մանրամասների:
