Չինաստանի ներդրումները Հարավային Կովկասում կրկնապատկվել են

Չինաստանը վերջին տասնամյակում ավելացրել է ներդրումները Հարավային Կովկասի երկրներում։ Եվրասիական զարգացման բանկի տվյալներով՝ 2025 թվականին Չինաստանը տարածաշրջանում մոտ 690 մլն դոլար է ներդրել, ինչը 2,4 անգամ շատ է 2016 թվականի ցուցանիշից։

Հայաստանում չինական ներդրումները սահմանափակ են։ Գրանցված հիմնական նախագիծը հանքային ջրի արտադրության գործարանի կառուցումն է։

Ներդրումների հիմնական մասը՝ մոտ 99 տոկոսը, բաժին է ընկնում Ադրբեջանին և Վրաստանին։ 

Տարածաշրջանում չինական ներդրումները հիմնականում ուղղված են վերամշակող արդյունաբերության և էներգետիկայի ոլորտներին, որոնք կազմում են ընդհանուր ներդրումների 90 տոկոսը։

Leave a Comment