Սառա Մալալին պաշտոնապես կձեռնադրվի որպես Անգլիկան եկեղեցու առաջին կին առաջնորդ

Սառա Մալալին չորեքշաբթի պաշտոնապես կդառնա Քենթերբերիի նոր արքեպիսկոպոս՝  այդպիսով դառնալով Անգլիկան եկեղեցու առաջին կին առաջնորդը․ գրում է Reuters գործակալությունը։

Անգլիկան եկեղեցու մոտ 85 միլիոն հետևորդների 63-ամյա առաջնորդ Մալալին պաշտոնը կստանձնի Քենթերբերիի տաճարում՝ 2000 հյուրերի ներկայությամբ․ հյուրերի թվում կլինեն արքայազն Ուիլյամը, նրա կինը՝ Քեյթը, և վարչապետ Քիր Սթարմերը։

Հոկտեմբերին Մալալիի նշանակումը սուր քննադատության արժանացավ հիմնականում աֆրիկյան և ասիական երկրներում գտնվող անգլիկան եկեղեցիների պահպանողական խմբավորման՝ Gafcon-ի կողմից, որն այս ամիս ստեղծեց նոր խորհուրդ՝ ուղղակի մարտահրավեր նետելով Մալալիի առաջնորդությանը։ 

 

 

 

Leave a Comment