
«Ռադիոլուրի» բացառիկ զրույցը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։
Կոսի գլխավոր շետադրումները՝ ստորև
- Իրականում խաղաղությունն արդեն կա։ Պարզապես անհրաժեշտ է այն ձևակերպել ստորագրությամբ։ Կարծում եմ, որ ամեն ինչ գնում է ճիշտ ուղղությամբ։
- Հույս ունեմ, որ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի որքան հնարավոր է շուտ։
- Չեմ կարող մեկնաբանել Ալիևի ժամանակացույցը, բայց հույս ունեմ, որ նա կգա Երևան։
- Այս խաղաղությունը նաև Եվրոպային է նոր հնարավորություններ ընձեռել։
- Եվրոպական երկրներն այսօր փորձում են ավելի լավ հարաբերություններ ունենալ ՀՀ հետ, և կարծում եմ՝ ԵՄ հետ հարաբերությունները երբեք այսքան լավ չեն եղել։