Իրանը հայտարարել է, որ դեռևս չի ավարտել էներգետիկ օբյեկտների վրա հարձակումներին իր պատասխան գործողությունները

Թեհրանը դեռևս չի ավարտել իր պատասխանը Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածներին, հայտարարել է Իրանի ռազմական հրամանատարության՝ «Խաթամ ​​ալ-Անբիա» կենտրոնական շտաբի մամուլի խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին։

Ավելի վաղ Իրանի զինված ուժերը հաստատել էին, որ հարձակվել են Մերձավոր Արևելքի էներգետիկ օբյեկտների վրա՝ ի պատասխան Հարավային Պարսի գազային ենթակառուցվածքների վրա հարվածների։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր, որ եթե Իրանը հարձակվի Կատարի վրա, Միացյալ Նահանգները կոչնչացնի Հարավային Պարսի հանքավայրը այնպիսի ուժով, որը Իրանը երբեք չի տեսել։ Նա նաև հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները տեղյակ չէր Իսրայելի կողմից օբյեկտներին հարձակվելու ծրագրերի մասին։

«Մենք թշնամուն զգուշացնում ենք, որ նրանք լուրջ սխալ են թույլ տվել՝ հարձակվելով Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Պատասխանը ներկայումս ընթացքի մեջ է և դեռևս ավարտված չէ։ Եթե (Իրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը – խմբ.) կրկնվի, ձեր և ձեր դաշնակիցների էներգետիկ ենթակառուցվածքների վրա հետագա հարձակումները չեն դադարի, մինչև դրանք լիովին չոչնչացվեն, և պատասխանը կլինի ավելի կոշտ, քան երեկ երեկոյան», – նրա խոսքերն է մեջբերել Tasnim լրատվական գործակալությունը։

Leave a Comment