Նիկոլը, ըստ էության, ակնարկել է՝ արցախցիները ճիշտ կանեն, եթե լքեն Հայաստանը, քանի որ գերի չպահելու մասին նրա հայտարարության իրական ենթատեքստը հենց դա է, ապա արժեզրկել է Արցախի՝ թեկուզ չճանաչված պետությունը՝ այն համարելով գերություն այն դեպքում, երբ Արցախի ողջ պատմության ընթացքում նախորդ տանսամյակները եղել են ամենաերանելի շրջաններից մեկը. արցախցիներն էին տերն իրենց հողի, ունեին անվտանգություն, ունեին գուցե ավելին, քան անգամ հայաստանցիները մինչ այն պահը, երբ Հայաստանում իշխանությունը վերցրեց Նիկոլը:
Նիկոլը խոսում է կանխատեսելի ապագայի, վաղվա օրվա մասին: Բայց արդյոք ներկայիս Հայաստանը որևէ մեկին տալի՞ս է ապագայի կանխատեսելիություն: Նիկոլն ինքը չգիտի անգամ, թե վաղն ինչ է իր հետ լինելու, ինչպե՞ս կարող է խոսել ապագայի մասին, որն ինքն է խլել արցախցիներից հանուն իր աթոռի:
Թող խոսի, ինքն ասի, ինքն էլ լսի. բանի տեղ դնողն ո՞վ է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: