ԱՄՆ-ում ընդունել են, որ Իսրայելն է փոխանցել Իրանի հարավում գտնվող աղջիկների դպրոցի կոորդինատները

Հաշվի առնելով հետախուզության ոլորտում համագործակցության բարձր մակարդակը՝ հավանականություն կա, որ հենց Իսրայելն է ԱՄՆ-ին տրամադրել Իրանի հարավում գտնվող աղջիկների դպրոցին հարվածելու կոորդինատները, կարծում է ԱՄՆ ազգային հակաահաբեկչական կենտրոնի նախկին տնօրեն Ջո Քենթը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ի պատասխան ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնի հարցին, թե եղե՞լ են դեպքեր, երբ ամերիկացիները հարվածներ են հասցրել՝ օգտագործելով Իսրայելի տրամադրած կոորդինատները, Քենթը դրական պատասխան է տվել:

«Այո, և մենք Իսրայելի հետ հետախուզական տվյալների այնքան մեծ ծավալով ենք կիսվում, որ դա լիովին հնարավոր է: Սակայն ոչ ոք չի բարձրացնում այս թեման»,- հարցազրույցում հայտարարել է Քենթը: 

Հիշեցնենք, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի հենց առաջին օրը՝ փետրվարի 28-ին, հարվածի տակ է հայտնվել հանրապետության հարավում գտնվող աղջիկների դպրոցը, ինչի հետևանքով զոհվել է 168 դպրոցական, ինչպես նաև 14 ուսուցիչ և դպրոցի աշխատակից: 

Leave a Comment