Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցային գործընթացը՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ, դադարի մեջ է. Պեսկով



Քաղաքականություն



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցային գործընթացը՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ, դադարի մեջ է, Իզվեստիա-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Երկու խմբերն աշխատում են առանձին. օրակարգերը տարբեր են։ Արտասահմանյան երկրների հետ ներդրումային-տնտեսական համագործակցության գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը շարունակում է աշխատել։ Եռակողմ խումբը դադարի մեջ է»,- ասել է Պեսկովը։

Միևնույն ժամանակ, Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանը կշարունակի աշխատանքը Ուկրաինայի հետ՝ գերիների և զոհված զինծառայողների մարմինների փոխանակման հարցով։

«Այս ուղղությամբ աշխատանքները միանշանակ կշարունակվեն»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը հաջորդ բանակցությունների ժամանակ կբարձրացնի նոր հումանիտար փոխանակումների հարցը։

Հիշեցնենք, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև գերիների վերջին փոխանակումը՝ «500-ը 500-ի դիմաց» բանաձևով, տեղի է ունեցել մարտի 5-6-ին։





Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment