«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Հաճախորդի միջազգային օր, Իտալիա, Մալթա, Լիխտենշտեյն՝ Սուրբ Հովսեփի օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1913- ծնվել է սփյուռքահայ բանաստեղծուհի, Ֆրանսահայ գրողների միության նախագահ Մառի Աթմաճյանը:
1920- Նժդեհի զանգեզուրյան ուժերի կողմից գրոհ է իրականացվել Օրդուբադի և Նախիջևանի բնակավայրերի վրա մի քանի ուղղություններով, սակայն հարձակումը հաջողություն չի ունեցել։
1921 – ծնվել է հայկական ծագումով ամերիկացի ջազային երաժիշտ Հերի Բաբասին:
1928- ծնվել է ճանաչված դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը:
1961 – վախճանվել է հայ խորհրդային քիմիկոս-տեխնոլոգ Էդգար Տեր-Ղազարյանը։
1986 – վախճանվել է գրականագետ Սուրեն Աղաբաբյանը։
1988-ԽՍՀՄ կուսակցական բարձրաստիճան պաշտոնյաները Մոսկվայում հանդիպում են ունեցել գիտության և մշակույթի՝ հայ և ադրբեջանցի գործիչների հետ, բացի դա, հանդիպում է եղել ԼՂՀ-ի աշխատանքային կոլեկտիվների ներկայացուցիչների հետ։
1993 – վախճանվել է հայկական ծագմամբ ֆրանսիացի կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցը։
2007- Մեղրիում Հայաստանի և Իրանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Մահմուդ Ահմադինեջադը, վառելով խորհրդանշական ջահը, պաշտոնապես բացել են Իրան – Հայաստան գազատարը:
2012- Երևանի Աբովյան փողոցում գործող «Ալեն-Էլեն» ժամանցի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով տուժել է 10 անձ։ Պայթյունի պատճառը եղել է ակումբի հաճախորդներից մեկի նետած նռնակը։
2017-Երևանում բացվել է Տիկնիկային պատկերասրահ, որտեղ այցելուները կարող են տեսնել ավելի քան 300 ամենատարբեր տիկնիկներ:
2020-նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն, Արման Սարգսյանը՝ ոստիկանապետ։
2021- Նիկոլ Փաշինյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ հունիսի 20-ին Հայաստանում կկայանան արտահերթ ընտրություններ։
ԱՇԽԱՐՀ
235 –վախճանվել է Հռոմի կայսր, Սևերոսների հարստության վերջին շառավիղ Ալեքսանդր Սևերոսը։
1474- Վենետիկում ընդունվել է օրենք հայտնագործությունների պահպանման մասին, ինչը փաստացի աշխարհում առաջին օրենքն է հեղինակային իրավունքի մասին:
1514 -Տրիստան դա Կունիան Հռոմի պապին պորտուգալական թագավորի կողմից նվիրել է հնդկական փիղ։
1601 –ծնվել է իսպանացի քանդակագործ և գեղանկարիչ, բարոկկո ոճի ներկայացուցիչ Ալոնսո Կանոն։
1687 -վախճանվել է Հյուսիսային ամերիկայի Միսիսիպի գետի հետազոտող ՌենեՌոբեր Կավել յե դե Լա Սալը, որը Լուիզիանան հայտարարել էր Ֆրանսիայի մաս։
1769 – ծնվել է քանդակագործ Ֆրանսուա Ժոզեֆ Բոզիոն։
1813- ծնվել է Աֆրիկայի ամենանշանավոր հետազոտողներից մեկը՝ շոտլանդացի ճանապարհորդ Դավիթ Լիվինգստոնը:
1831 -ԱՄՆ-ում տեղի է ունեցել բանկի առաջին կողոպուտը։ Անգլիացի գաղթյալ Էդվարդ Սմիթը Նյու Յորքի City Bank-ից կողոպտել է 245 000 դոլար, որն այն ժամանակների համար հսկայական գումար էր։
1859- Փարիզում կայացել է ֆրանսիացի երգահան Շառլ Գունոյի «Ֆաուստ» օպերայի պրեմիերան:
1934 -Լենինի դամբարանում կոլտնտեսական Միտրոֆան Նիկիտինը ատրճանակից կրակ է բացել Լենինի դագաղի ուղղությամբ։
1946 -Մարտինիկան, Գվադելուպան և Ռեյունյոն հայտարարվել են Ֆրանսիայի մաս։
1953- առաջին անգամ հեռուստատեսությամբ ցուցադրվել է Օսկարի մրցանակաբաշխությունը:
1955 -Մասադում (Իսրայել) հնէաբանները հայտնաբերել են Իրոդ թագավորի պալատի մնացորդները։
1955 – ծնվել է ամերիկացի հանրաճանաչ դերասան Բրյուս Ուիլիսը:
1958- Ստրասբուրգում բացվել է Եվրախորհրդարանի առաջին նիստը:
2003 -ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը վերջնագիր է ներկայացրել Սադդամ Հուսեյնին, որով իսկ փաստացի հայտարարել է Իրաքի դեմ պատերազմի սկիզբը։
2007 -Կեմերովոյի «Ուլ յանովսկի» ածխահանքում տեղի ունեցած մեթանի պայթյունի հետևանքով զոհվել է 110 մարդ։
2008-վախճանվել է անգլիացի ֆանտաստ գրող, գիտնական, ֆուտուրոլոգ և գյուտարար Արթուր Կլարկը։
2011- ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և մի քանի այլ երկրների կողմից ձեռնարկվել է «Լուսաբացի ոդիսական» ռազմական գործողությունը, որն ուղղված էր միջամտելու Լիբիայի քաղաքացիական պատերազմին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում