Վաշինգտոնում քննարկվել են Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների հետագա ընդլայնման հնարավորությունները

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մարտի 17-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի անդամ Սեթ Մագազիների հետ։

Հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է Հայաստան–ԱՄՆ երկկողմ հարաբերություններում վերջին զարգացումները։

Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձել երկու երկրների միջև համագործակցության հետագա ընդլայնման հնարավորություններին։

Կողմերն ընդգծել են նաև Հայաստանի և Միացյալ Նահանգների օրենսդիր մարմինների միջև համագործակցության ամրապնդման կարևորությունը։

Leave a Comment