2026 թվականին ևս խաղողի մթերումը կլինի անխոչընդոտ. Գևորգ Պապոյան

2026 թվականին ևս խաղողի մթերումը կլինի անխոչընդոտ. Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ 2026-ին ևս, նախորդ 2 տարիների նման, խաղողի մթերումը կլինի անխոչընդոտ։

«Այդ խնդրի լուծման համար մթերողների հետ աշխատում են դեռևս տարեսկզբից։

Այս լուսանկարում «Պռոշյանի կոնյակի գործարանի» կողմից ձեռք բերված 22 հատ 165տ տարողությամբ նոր պահամաններից մեկն է, որը ձեռք է բերվել Կառավարության արտադրողականության խթանման ծրագրի միջոցով։ Ընկերությունը այս ծրագրի միջոցով ձեռք է բերել նաև բարձր արտադրողականությամբ մամլիչ, ջարդիչ և ընդունման նոր բունկեր, ինչպես նաև վերազինում է կաթսայատունը։

Սարքավորումների ընդհանուր արժեքը շուրջ 1.3 մլն դոլար է, իսկ վարկի/լիզինգի տոկոսադրույքները կվճարի Կառավարությունը»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment