Սորբոնում ներկայացվել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

Մարտի 17-ին Փարիզի Սորբոն Նուվել համալսարանում (Sorbonne Nouvelle) Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը բանախոսությամբ հանդես է եկել մի շարք առաջատար ֆրանսիական բուհերի ուսանողների համար։

Դեսպանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, խոսել է հարևան երկրների և տարածաշրջանյին խնդիրներ մասին, անդրադարձել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնություններին ու Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին։

Դեսպան Խաչատրյանը անդրադարձել է նաև Հայաստանի և Ֆրանսիայի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերություններին և ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություններով երկրների միջև համագործակցությանը։

Բանախոսության ավարտին դեսպանը պատասխանել է ուսանողների հարցերին։

Leave a Comment