Ղարաբաղից տեղահանված 34 հազար 576 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն. ՆԳՆ նախարար

Ղարաբաղից տեղահանված 34 հազար 576 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն. ՆԳՆ նախարար

Ներքին գործեիի նախարար Արփինե Սարգսյանը  Ղարաբաղից տեղահանված հայերի սոցիալ-տնտեսական ներառման գործընթաց» խորագրով քննարկման ժամանակ ասել է, որ Ղարաբաղից տեղահանված 34 հզր 576 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն:

«Շուրջ 1000 դիմումներ, այսինքն՝ հրամանագրի նախագծեր Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմում են։ Այսինքն ՝ օրերի կտրվածքով ևս 1000 անձի մասով հանգուցալուծում կունենանք և կկարողանանք այս պրոցեսն արագացնել»,- ընդգծել է ՆԳՆ նախարարը՝ հավելելով, որ ունեցել են մերժման 0 դեպք, որը ցույց է տալիս ՀՀ Կառավարության հանձնառությունը՝ ինտեգրման պրոցեսն ավելի արագ իրականացնելու.

«Ունեցել ենք տեղահանված 28 հազար անչափահաս, որից արդեն մոտ 12 հազարն անձնագրավորման եղանակով ստացել է Հայաստանի քաղաքացիություն՝ հաշվի առնելով ծնողների՝ քաղաքացիության ստացման հանգամանքը»,- շեշտել է Արփինե Սարգսյանը։  

Գնահատեք հոդվածը

Leave a Comment