Մեկ տարեկան երեխայի սպանության փորձի կասկածանքով նախաձեռնվել է քրեական վարույթ

«Կլինիկական մահ» ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել մեկ տարեկան երեխա:

Քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է: 

Ավելի վաղ shamshyan.com-ը տեղեկացրել էր, որ «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել տղա երեխա։ Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ երեխային ծեծի է ենթարկել ծնողներից մեկը։

Leave a Comment