Մերձավոր Արևելքում հակամարտությունը շեղում է Վաշինգտոնի վարչակազմի ուշադրությունը Ուկրաինայից՝ Կիևին սպառնալով աղետալի հետևանքներով։ Այս մասին հայտնել է բրիտանական Financial Times (FT) թերթը՝ հղում անելով Եվրամիության դիվանագիտական աղբյուրներին։
«Մերձավոր Արևելքը զգալիորեն վերաուղղորդել է քաղաքական ուշադրությունը։ Մեզ և Ուկրաինայի համար սա աղետ է», – ասել է թերթի աղբյուրներից մեկը։
Թերթի հոդվածում նաև պնդվում է, որ Ուկրաինայի շուրջ բանակցությունները կանգ են առել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից խաղաղության գործընթացի նկատմամբ հետաքրքրության կորստի պատճառով։ «Բանակցությունները փակուղի են մտել։ Անհրաժեշտ է նոր կյանք հաղորդել այս ձևաչափին», – նշել է աղբյուրը։