«Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում». Էդմոն Մարուքյան

«Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում». Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը յութուբյան իր էջերում տարածած տեսանյութում անդրադարձել է օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսանյութին, որտեղ վերջինը նշում էր, թե ՀՀ–ում գործող քաղաքական ուժերը երկու խմբի են բաժանվում՝ ուժեր, որոնք ուզում են Հայաստանը պատերազմի տանել, և «Քաղաքացիական պայամանգիր», որն ուզում է խաղաղություն բերել։

«Հայաստանի ղեկավարը, երբ ասում է՝ անկախության հռչակագիրը կոնֆլիկտի հռչակագիր է, դրանով, ըստ էության ցուցմունք է տալիս ՀՀ պետականության դեմ, իբրև իր երկիրն է կոնֆլիկտ հրահրել։ Նա համարում է, որ Հայաստանն է կոնֆլիկտ հրահրել։ Մինչդեռ սա ադրբեջանական թեզ է։ Իրականությունն այն է, որ ՀՀ–ն կոնֆլիկտ չի հրահրել։ Ադրբեջանը վարել է քաղաքականություն, որն ուղղված է եղել սովետական միության տարածքում բնակվող հայերի դեմ»–նշել է Մարուքյանը՝ շեշտելով, որ ՀՀ Սահմնադրությունից անկախության հռչակագրին հղումը հեռացնելով, Փաշինյանը մայր փաստաթղթից հանում է ՀՀ ծննդականը։

«Փաշինյանը ժողովրդին շանտաժ է անում, ասում է՝ ով իմ հետևից չգա, ուրեմն պատերազմ է ուզում, և այդ շանտաժի արդյունքում վերացնում է ՀՀ անկախության հենքը։ Փաշինյանը երկիրը տանում է ազգակործան պրոցեսի»,–ասել է Էդմոն Մարուքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment