Ուկրաինայի շուրջ բանակցություններում դադար է, ԱՄՆ-ն կենտրոնացած է այլ հարցերի վրա, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնել է ՌԻԱ Նովոստին։
«Այս պահին դադար է։ Ամերիկացիներն այլ առաջնահերթություններ ունեն», – ասել է նա Financial Times-ին։
Նա նաև նշել է, որ Եվրոպացիներն իրենց ողջ էներգիան ծախսում են Կիևին համոզելու՝ շարունակել պատերազմը և չեն ցանկանում օգնել խաղաղության գործընթացին։
Պեսկովի խոսքով, Ֆրանսիայի ներկայացուցիչը այցելել է Ռուսաստան, սակայն այցը էական արդյունքներ չի տվել։
