Երկու հայ ըմբիշ այսօր կպայքարի ոսկե մեդալի համար․ Մ23 ԵԱ

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի մինչև 23 տարեկանների հավաքականի անդամները շարունակում են ելույթները Եվրոպայի առաջնությունում։ Մրցումային հերթական օրը հայկական թիմն ապահովել է եզրափակչի երկու ուղեգիր։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

​77 կգ քաշային կարգում հանդես եկող Սամվել Տերտերյանը կիսաեզրափակչում լարված գոտեմարտ է անցկացրել այս մրցաշարի տվյալ քաշային կարգի գործող ոսկե մեդալակիր, Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր Ալեքսանդրու Սոլովեյի հետ։ Գոտեմարտն ավարտվել է 1-1 հաշվով, ինչը բավարար է եղել հայ ըմբիշի եզրափակչի ուղեգիր նվաճելու համար: Այսօր երեկոյան Տերտերյանը կպայքարի ԵԱ-ի ոսկե մեդալի համար:

Եզրափակիչ դուրս եկած մեր երկրորդ ըմբիշն Արամայիս Հարությունյանն է։ 21-ամյա մարզիկը կիսաեզրափակչում վստահ գոտեմարտ է անցկացրել՝ 6-0 հաշվով պարտության մատնելով ուկրաինացի Իվան Յանկովսկիին։

​Հատկանշական է, որ մինչև եզրափակիչ հասնելը Հարությունյանը հիանալի վիճակագրություն է գրանցել՝ տոնելով 3 հաղթանակ ընդհանուր 15-1 հաշվով: Երեկոյան նա ևս կպայքարի ոսկե մեդալի համար։

Leave a Comment