ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՄԱՐՏԻ). Ռոբոտ-մեքենաների ավտոարշավը, Մայրու հեղափոխությունը, «Պլուտոնի» անվանակոչումը. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Գետերի, ջրի և կյանքի պաշտպանության համաշխարհային օր, Պի թվի օր (մաթեմատիկոսների ոչ պաշտոնական տոն), Անդորրա՝ Սահմանադրության օր, Ճապոնիա՝ Սպիտակ օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1918- Անդրկովկասում գերմանա-թուրքական հարձակման պայմաններում անցկացվել են Տրապիզոնի բանակցությունները Թուրքիայի և Անդրկովկասի Սեյմի միջև:

1921- սկսվել է Կարմիր բանակի ընդհանուր հարձակումը Երևանի վրա, որն ապրիլի սկզբին ավարտվել է հաղթանակով։

1933 – Կարլ Մարքսի մահվան 50-ամյակի կապակցությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը վերանվանվել է Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ։

1948- ծնվել է պատմագետ, թարգմանիչ, մշակութաբան, պրոֆեսոր Ալբերտ Ստեփանյանը։

1972- ծնվել է կոմպոզիտոր, բանաստեղծ, շարականագետ, նարեկացիագետ Արամ Պետրոսյանը։

1972- Ղրիմի աստրոֆիզիոլոգիական աստղադիտարանում Տ. Սմիռնովի կողմից հայտնաբերված փոքր մոլորակը անվանվել է Վիկտոր Համբարձումյանի անունով։

1978- ստեղծվել է «Սևան» ազգային պարկը։ 1984 – վախճանվել է բանաստեղծ Հովհաննես Շիրազը։

2004-Հասարակածային Գվինեայում նախագահին տապալելու նպատակով դավադրությանը մասնակցելու մեղադրանքով ձերբակալվել են երկու տասնյակ օտարերկրացիներ, որոնցից վեցը՝ Հայաստանի քաղաքացիներ:

2007-Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը, չի ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը. 120 պատգամավորից նախագծին կողմ է քվեարկել 12-ը:

2009-Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, պարտության մատնելով ամերիկացի Լայուան Սայմոնին, պաշտպանել է IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչումը:

2013- վախճանվել է բանաստեղծ, երգիծաբան, հրապարակախոս Արամայիս Սահակյանը։ 2018- «Պոլիմետալ Արմենիա» ընկերությունը հրաժարվել է Լոռու և Տավուշի մարզերի ավելի քան 18 հազար հեկտար տարածքում հանքարդյունաբերության նպատակով որոնողական աշխատանքներ իրականացնելու մտադրությունից։

2022- պաշտոնական Բաքուն հրապարակել է, թե ինչ պայմաններով է համաձայն «հաշտվել» Հայաստանի հետ. թվարկված պահանջները, ըստ էության, ենթադրել են քողարկված հրաժարում Լեռնային Ղարաբաղի անկախությունից։

ԱՇԽԱՐՀ

1044 -սկսվել է Դետինեցի (Կրեմլ) շինարարությունը Նովգորոդում։

1471 -վախճանվել է անգլիացի գրող Թոմաս Մերոլին՝ «Թագավոր Արթուրի և Կլոր սեղանի քաջարի ասպետների մասին» գրքերի շարքի հեղինակը։

1489 -Վենետիկը թագուհի Եկատերինա Կորնարոյից գնել է Կիպրոս կղզին։

1709- ծնվել է ֆրանսիացի քաղաքական մտածող, ուտոպիստ կոմունիստ, պատմաբան Գաբրիել Բոննո դը Մաբլին։

1794 -ամերիկացի գյուտարար Էլի Ուինտինը արտոնագիր է ստացել բամբակամաքրիչ մեքենայի համար։

1804-ծնվել է ավստրիացի կոմպոզիտոր, ջութակահար, խմբավար, վալսերի հեղինակ Յոհան Շտրաուսը։

1823 -վախճանվել է գեներալ Շառլ Դյումուրեն, որը ապստամբություն էր բարձրացրել Մեծ ֆրանսիական հեղափոխության դեմ։

1835 – իտալացի աստղագետ Ջովանի Վիրջինիո Սկիապարելլին Մարս մոլորակի վրա հայտնաբերել է գծերի ցանց, որոնք անվանել է ջրանցքներ։

1839- անգլիացի գիտնական Սըր Ջոն Հերշելը Լոնդոնի Թագավորական միությունում կարդացած իր դասախոսության ժամանակ առաջին անգամ օգտագործել է լուսանկարչություն բառը։

1879- ծնվել է տեսաբան ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնը։

1883- վախճանվել է գերմանացի փիլիսոփա, տնտեսագետ, համայնավար, մարքսիզմի հիմնադիր Կարլ Մարքսը։

1900 -համաձայն ԱՄՆ-ի «Ոսկե ստանդարտի» օրենքի, թղթադրամները և մետաղադրամները ապահովվել են ոսկով։

1917-Կրոնշտադի գուբերնատոր, վիցեադմիրալ Վիրենի սպանությամբ սկսվել է Կրոնշտադի ապստամբությունը։

1930 -Լուոելլի աստղադիտարանում քվեարկության արդյունքում նոր հայտնաբերված մոլորակը ստացել է 11-ամյա դպրոցական Վենեցիա Բյորնի առաջարկած «Պլուտոն» անվանումը։

1939 -գերմանական զորքերն սկսել են Չեխոսլովակիայի օկուպացիան։ 1945 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերը օգտագործել են «Grand Slam» սեյսմիկ ռումբը։

1956 -«Ampex» ամերիկյան ընկերությունն առաջին անգամ ցուցադրել է «VR-1000» տեսամագնիտոֆոնը։

1973- վախճանվել է ամերիկացի ինժեներ Հովարդ Այկեն։

1978- Լիտանի գործողության շրջանակներում Իսրայելի պաշտպանության ուժերը հարձակվել և գրավել են հարավային Լիբանանը։

1990- ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատների արտահերթ համագումարում ԽՍՀՄ նախագահ է ընտրվել Միխայիլ Գորբաչովը, որը դարձել է ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահը։

1994- թողարկվել է Լինուքսի առաջին տարբերակը։

2004-ԱՄՆ-ի Մոխավե կալիֆորնիական անապատում տեղի է ունեցել ռոբոտ-մեքենաների ավտոարշավ։ Մասնակիցներից ոչ մեկը չի հասել վերջնագծին։

2004-Վլադիմիր Պուտինը վերընտրվել է Ռուսաստանի նախագահի պաշտոնում։

2005- տեղի է ունեցել Մայրու հեղափոխությունը Լիբանանում. հարյուր հազարավոր լիբանանցիներ ցույց են արել Բեյրութում։

2018- վախճանվել է բրիտանացի ֆիզիկոս-տեսաբան Սթիվեն Հոքկինգը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Leave a Comment