Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտնել է, թե որ դեպքում կդադարի Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հրահրված պատերազմը:
«Ռուսաստանի և Պակիստանի առաջնորդների հետ զրույցում ես վերահաստատեցի Իրանի հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի կողմից հրահրված այս պատերազմը դադարեցնելու միակ ճանապարհն Իրանի օրինական իրավունքների ճանաչումն է, փոխհատուցումների վճարումը և ապագա ագրեսիայի դեմ միջազգային ամուր երաշխիքները», – X սոցիալական ցանցում գրել է Իրանի նախագահը: